Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս. Պեսկով
«Վագներ» ՊՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչով է զբաղվելու Պրիգոժինը նախկին Խորհրդային Հանրապետությունում։ Նրան հայտնի չէ նաև, թե որտեղ է այժմ գտնվում «Վագների» հիմնադիրը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պրիգոժինն ընդունել է Ռուսաստանի տարածքով «Վագների» առաջխաղացումը դադարեցնելու և լարվածության թուլացման հետագա քայլերի վերաբերյալ իր առաջարկը: Հստակեցվում է, որ «սեղանին իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ է՝ խմբի մարտիկների համար անվտանգության երաշխիքներով»:
Դրանից հետո «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավարը հայտարարեց, որ իր շարասյուները վերադառնում են դաշտային ճամբարներ: