Վրաստանը կհետևի ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին
Վրաստանի ղեկավարությունը հետևելու է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Վրաստանի ղեկավարությունը հետևելու է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է ձեռնարկել այս փուլում»,- ասել է նա: