Դաշնության խորհուրդը լիովին աջակցում է ՌԴ նախագահին, հայտարարել է Մատվիենկոն
Դաշնության խորհուրդը լիովին աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հասկանում է ամբողջ հասարակության համախմբման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը:
«Դաշնության խորհրդը ՝ տարածաշրջանների պալատը, աջակցում է նախագահին և հստակ պատկերացնում, թե որքան կարևոր է ներկայիս իրավիճակում ամբողջ հասարակության, բնակիչների և բոլոր սուբյեկտների ղեկավարության պատասխանատու և համախմբված դիրքորոշումը», - ասվում է Մատվիենկոյի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նման հսկայական, բազմազգ, բազմակրոն երկրի ուժը միասնության մեջ է: