Ռուսաստանում առաջացած ցանկացած խնդիր բխում է Ուկրաինայի շահերից․ Կուլեբա
Ռուսաստանում առաջացած ցանկացած խնդիր բխում է Ուկրաինայի շահերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան «Էսպրեսո» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ցանկացած ապստամբություն, ցանկացած խնդիր, որ առաջանում է թշնամու գծերի հետևում, բխում է մեր շահերից»– ասաց նա:
Լրագրողի հարցին, թե Ուկրաինան ինչ արդյունքներ կունենա Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, Կուլեբան պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել և կանխատեսումներ անել։
«Պրիգոժինն ապստամբեց ռուսական պետության ամբողջ մեքենայի դեմ։ Հետևաբար, այժմ հետևանքները կանխատեսելը չափազանց սպեկուլյատիվ կլինի: Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ թշնամու թիկունքում ցանկացած խնդիր ի նպաստ մեր հաղթանակի է», – ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։