Պեսկովը հերքել է լուրերը, թե Պուտինը մեկնել է Մոսկվայից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատում է Կրեմլում:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ, մի շարք տելեգրամյան ալիքներ գրել էին, թե իբր Պուտինը Մոսկվայից մեկնել է այլ տարածաշրջան: