Ռուսաստանն իր իշխանության թուլությունն ու հիմարությունը երկար ժամանակ քողարկել է քարոզչությամբ․ Զելենսկի
Չարի ճանապարհն ընտրածն ինքն իրեն է կործանում։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանն իր իշխանության թուլությունն ու հիմարությունը երկար ժամանակ քողարկել է քարոզչությամբ: Եվ հիմա քաոսն արդեն այնքան է, որ մի ստով չես կարող թաքցնել։
Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է, լայնածավալ թուլություն։ Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար», - հավելել է նա։