Մոսկվայի քաղաքապետը հերքել Է մայրաքաղաքի մուտքերի և ելքերի երթևեկությունը փակելու մասին տեղեկատվությունը
Մոսկվայի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աս մասին իր պաշտոնական Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվում քաղաքի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ստուգիչ աշխատանքներ իրականացնելու միջոցառումների ուժեղացման հետ կապված՝ հնարավոր են երթևեկության դժվարություններ: Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա»,-գրել է քաղաքապետը:
Նա նաև հորդորել է բնակիչներին վստահել միայն պաշտոնական աղբյուրներին: «Կոչ եմ անում ձեզ շարունակել հանգստություն պահպանել: Ինչպես իր ուղերձում ընդգծել Է նախագահը, մեր ուժն այսօր մեր միասնության և հասարակության համախմբման մեջ է», - մայրաքաղաքի բնակիչներին դիմել է Սոբյանինը: