Պուտինը Տոկաևին ներկայացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակը
Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ռուս գործընկերը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել Է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Նա հավելել է, որ սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են, հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմք:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, պարզաբանել են մամուլի ծառայությունում: