Ռուսական բանկերը կտրուկ բարձրացրել են տարադրամի փոխարժեքը
Ռուսական խոշորագույն բանկերը կտրուկ բարձրացրել են տարադրամի փոխարժեքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տվյալներով ՝ շատ բանկերում դոլարն արժե ավելի քան 90 ռուբլի, իսկ եվրոն ՝ ավելի քան 100 ռուբլի: Նշվում է, որ դոլարի և եվրոյի վաճառքի ամենաբարձր փոխարժեքը Ռոսբանկում համապատասխանաբար 105 և 115 ռուբլի է, ամենաէժանը՝ Պրոմսվյազբանկում համապատասխանաբար 84,87 և 93,06 ռուբլի:
Սբերբանկի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 88,33 ռուբլի է, իսկ եվրոյի դիմաց ՝ 94,16 ռուբլի: