Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը։ Նրա ձայնային հաղորդագրությունը տարածել է Պրիգոժինի լրատվական ծառայությունը։
«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվել է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք։ Մենք կռվել ենք և կռվում ենք։ Եվ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել նախագահի, ԱԴԾ-ի կամ որևէ մեկի խնդրանքով։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը ապրի կոռուպցիայի, խաբեության մեջ», - հայտարարել է Պրիգոժինը: