Տոմսկում չեղարկել են զանգվածային միջոցառումները
Տոմսկում Երիտասարդության օրվա կապակցությամբ տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնական Telegram ալիքում հայտնել է քաղաքապետարանը։
«Տոմսկում չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները։ Դա արվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Այս կապակցությամբ ավարտվում են Երիտասարդության օրվա տոնակատարության հետ կապված միջոցառումները», - ասված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետի պաշտոնակատար Միխայիլ Ռատների խոսքով՝ ամենակարեւորը Տոմիչի եւ Տոմսկի հյուրերի անվտանգությունն է։ «Քաղաքի բոլոր ծառայություններն աշխատում են եւ կաշխատեն ամբողջ ծավալով», - Ռատների խոսքը մեջբերել է քաղաքապետարանը:
Տոմսկի շրջանի Կիդրովի քաղաքում չեղյալ են հայտարարվել նաև փողոցային միջոցառումներ:
Ավելի վաղ իր պաշտոնական Telegram ալիքում Տոմսկի շրջանի նահանգապետ Վլադիմիր Մազուրը հայտնել էր, որ տարածաշրջանում բոլոր ծառայությունները վերահսկում են բնականոն կյանքի ապահովումը: «Կոչ եմ անում հանգստություն պահպանել և շարունակել զբաղվել սովորական գործերով։ Ձեր անվտանգությունն ապահովվում է պատշաճ չափով: Անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումները մենք առաջիկայում կքննարկենք օպերշտաբում», - գրել է Մազուրը։