ՌԴ նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Ռուսաստանը պաշտպանելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ որպես Ռուսաստանի քաղաքացի ամեն ինչ անելու է երկիրը պաշտպանելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որպես Ռուսաստանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստանի քաղաքացի, ամեն ինչ կանեմ, որպեսզի պաշտպանեմ երկիրը, պաշտպանեմ սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը», - ասել է նա: