Խռովության փորձի բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն․ Պուտին
ՌԴ ԶՈՒ-ն ստացել է զինված խռովության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
«Բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար բռնել են դավաճանության, շանտաժի ուղին և զինված խռովություն են նախապատրաստել, անխուսափելի պատիժ կկրեն: Խռովության փորձի բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առջև»,- նշել է ՌԴ նախագահը: