Վլադիմիր Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի և ժողովրդի թիկունքին
Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի ու ժողովրդի թիկունքին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Պուտինը նաև նշել է, որ Ռոստովում փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը:
«Զինված ուժերը և պետական այլ մարմիններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, այժմ հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում Մոսկվայում, Մոսկվայի շրջաններում և մի շարք այլ շրջաններում: Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այն մնում է բարդ, փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը»,- նշել ՌԴ նախագահը։