41-ամյա Բեյոնսեն բեմ է դուրս եկել խորը դեկոլտե ունեցող մինի զգեստով
Renaissance համաշխարհային շրջագայության շրջանակներում երգչուհի Բեյոնսեն մեկնել է Գերմանիա, որտեղ բեմ է բարձրացել գրավիչ կերպարով։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Համբուրգում կայացած համերգի համար նա ընտրել է Carolina Herrera–ի կարմիր մինի զգեստ` խորը դեկոլտեով և թիկնոցով: Կերպարը լրացրել են արծաթյա ականջօղերը, գունավոր զուգագուլպաները և բարձրակրունկները։