Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ուժեղացված հսկողության տակ են անցել կարևոր օբյեկտները, պետական իշխանության մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ տագնապով ուժեղացված ծառայության են անցել Հատուկ նշանակության ոստիկանական զորքերը (ОМОН) և Ազգային գվարդիայի հատուկ նշանակության զորքերը (СОБР): Քաղաքի բնակիչները հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին։ Բացի այդ, զրահամեքենաներ են նկատվել նաև Դոնի Ռոստովում քաղաքում, մի քանի կենտրոնական փողոցներ փակվել են:
Նշենք, որ հունիսի 23-ին ՄՌԿ Վագների տելեգրամ ալիքում հայտարարություններ են տարածվել, որ ՄՌԿ-ի վրա օդային հարձակում է տեղի ունեցել և դրանում մեղադրել է ՌԴ ռազմական ղեկավարությանը, խոստացել «վերականգնելու արդարությունը»։ ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ՝ զինված խռովության կոչ անելու մեղադրանքով։