Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում էսկալացիան
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել Ուկրաինայում էսկալացիան։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նա հիշեցրել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանումից հետո տեղի ունեցած աղետը և հույս հայտնել, որ միջազգային հանրությունը կդադարեցնի էսկալացիան։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում կարող են ստեղծվել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ առաջնորդները մտադիր են Չինաստանին կոչ անել՝ օգնել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։