Երեւան-Մեղրի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին․ 18-ամյա ուղեւորը հոսպիտալացվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 23-ին, ժամը 18։14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1997 թ․) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղեւոր Ա․ Հ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։