ԱՄՆ-ում կսկսեն բոցեր արձակող ռոբոտ-շներ վաճառվել
Բոցավառիչների արտադրությունում մասնագիտացած Throwflame ընկերությունը ներկայացրել է բոցասայլով հագեցած ռոբոտ-շուն` Thermonator անունով: Այս մասին հայտնում է The Messenger-ը։
Ըստ Газета-ի, Throwflame-ը պատասխանատու է ռոբո-շան հետևի մասում տեղադրված ARC բոցասայլի համար։ Բոցավառիչի կրակի երկարությունը կարող է հասնել 9,1 մետրի: Ընդ որում, ռոբոտի արտադրողը չի բացահայտվում։ Ենթադրվում է, որ դա չինական Unitree ընկերության Go1 մոդելի շունն է։