ՆԱՏՕ-ի հրահանգիչների գործունեությունը փոխել է իրավիճակն Ուկրաինայի մարտադաշտերում. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի հրահանգիչների գործունեությունը, ովքեր ուկրաինական ընթացիկ հարձակման համար պատրաստում էին Ուկրաինայի Զինված ուժերը, «փոխեցին իրավիճակն Ուկրաինայի մարտադաշտերում»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Վիսբադեն (Գերմանիա) Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության խմբի (SAG-U) բազա կատարած այցի ժամանակ, որը համակարգում է ուկրաինացի զինվորականների ուսուցումը և Կիևին զենքի մատակարարումը, հայտնում է ТАСС-ը։
«Ձեր տրամադրած ուսուցումն ու խորհուրդներն ամեն օր իրական փոփոխություն են բերում մարտի դաշտում», - գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ այս կերպ գլխավոր քարտուղարը Ուկրաինային օգնելու համար շնորհակալություն է հայտնել դաշինքի հրահանգիչներին։ Սթոլթենբերգը նաև կրկնել է, որ ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային «կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն Ուկրաինայի զինված ուժերի համար ուկրաինական հարձակման մեկնարկին 24 հազար զինվոր են նախապատրաստել, ավելի վաղ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։