Կարեն Անդրեասյանի նպատակը Դավիթ Հարությունյան դատավորից ազատվելն է․ Միհրան Պողոսյան
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քաջատեղյակ լինելով, որ այդ օրը փաստաբանները չեն կարող դատական նիստին ներկայանալ, հայտարարեց, որ խորհուրդը նախապես որոշել է նիստը նշանակել հունիսի 26-ին, ժամը 14։00-ին, այսինքն՝ փաստաբանների գործադուլի օրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ դատական նիստի օրը փոխվի, որովհետեւ մինչեւ երկուշաբթի ինքը չի կարող գործում ներառել փաստաբանների, որոնք չեն մասնակցի գործադուլին, սակայն այդ բողոքը մերժվեց։