Չինաստանը հուսով է, որ միջազգային հանրությունը զերծ կմնա ուկրաինական հակամարտության սրումից. ԱԳՆ
Չինաստանը հուսով է, որ միջազգային հանրությունը զերծ կմնա ուկրաինական հակամարտության սրումից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ТАСС-ը։
«Ուկրաինայում մարտերն անցնում են էսկալացիայի փուլ։ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացումը հիշեցնում է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ավելի ու ավելի շատ ռիսկեր կառաջանան,- ասել է դիվանագետը։ «<…> Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը զերծ կմնա լարվածության սրումից»: