Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա պրոցես է․ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն բետոնե պատնեշով փակել է կյանքի ճանապարհը 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի կողմից թարմ սադրանքը: Երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե արգելապատնեշ են տեղադրել՝ փակելու համար Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապով կյանքի ճանապարհը (120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար)՝ Լաչինի միջանցքը: Դա արվել է Հաագայի դատարանի որոշման ֆոնին՝ ի հավելումն անօրինական անցակետի տեղադրման ու զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա պրոցես է, ու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- գրել է նա: