ՌԴ-ն կդիտարկի իր իրավունքների իրավաբանական ապահովման տարբերակները «Նաֆթոգազի» հետ կապված. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը կդիտարկի իր իրավունքների իրավաբանական ապահովման տարբերակները՝ կապված «Нафтогаз Украина» ընկերության մտադրության հետ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ուկրաինական ընկերությունը միջնորդություն է ուղարկել դատարան փոխհատուցման վճարման մասին։ Հայցին միացել են խմբի եւս հինգ ընկերություններ։
Պատասխանելով «Կոմերսանտի՝ պրես-քոլի ժամանակ տրված այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում ուկրաինական «Նավթոգազի» հետ դատական վարույթի հեռանկարները, Դմիտրի Պեսկովն ասել է. «Ես նրբությունները չգիտեմ, ձեր հարցին հստակ պատասխանել չեմ կարող։ Համենայն դեպս, այդ որոշման բոլոր իրավաբանական ասպեկտները կդիտարկվեն, կդիտարկվեն նաեւ մեր իրավունքների ապահովման տարբերակները»։
Ապրիլի 13-ին Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 5 մլրդ դոլար «Նաֆթոգազին» Ղրիմի օբյեկտների համար, որոնք պետական ընկերությունը կորցրել է ՌԴ-ի կազմ 2014թ. թերակղզու մտնելուց հետո։ Դատարանի որոշմամբ՝ գումարը պետք է հավասարվի ակտիվների շուկայական արժեքին մինչ դրանց էքսպրոպրիացիայի պահը։ Մինչեւ Ռուսաստանին Ղրիմի միանալը «Նաֆթոգազը» թերակղզում տնօրինում էր մի շարք խոշոր ակտիվների, այդ թվում «Չեռնոմորնեֆթոգազ» դուստր ընկերության ակտիվները, որը տարեկան արդյունահանում էր մոտ 1,6 մլրդ խորանարդ մետր գազ, ուներ ստորգետնյա պահեստարաններ, գազատարների համակարգ եւ երկու հորատման պլատֆորմ։