«Ես իմ կյանքի դասերը վաղուց եմ ստացել...». Արմեն Սարգսյանը դարձավ 70 տարեկան
Այսօր Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը դարձավ 70 տարեկան:
4-րդ նախագահի գրասենյակը ջերմորեն շնորհավորել և առողջության բարեմաղթանքներ է հղել Սարգսյանին` «վստահ, որ ամենաճիշտ գնահատականը տալու է ժամանակը»։
Գրասենյակը Արմեն Սարգսյանի խոսքերից մեջբերումներ է արել.
«Ես իմ կյանքի դասերը վաղուց եմ ստացել...
Ամեն ինչ մեզնից է կախված: Գետնից բարձրանալու ճանապարհն իրար ձեռք բռնելն է, որովհետև մենակ բարձրանալ չի լինելու...»: