Կոտայքում Opel-ը մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում, կա զոհ․ Shamshyan.com
Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 123 կմ հատվածում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդին ձորից մեծ դժվարությամբ դուրս է բերել պարեկ Տիրան Եղիազարյանը՝ քաղաքացիների օգնությամբ։
Վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։