Նեյմարը հրապարակավ ներողություն է խնդրել հղի ընկերուհուց դավաճանության համար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հրապարակավ ներողություն է խնդրել իր հղի ընկերուհի Բրունա Բյանկարդիից դավաճանության համար։
Նեյմարն ու Բրունան այս տարի հայտարարեցին, որ երեխայի են սպասում։ Բրազիլացի ֆուտբոլիստի խոսքով՝ իրենք արդեն մի քանի ամիս է, ինչ միասին են։
«Ես արդարանում եմ մի բանի համար, որն արդարացում չունի: Ես քո կարիքն ունեմ մեր կյանքում: Ես տեսել եմ, թե որքան դժվար էր քեզ համար, ինչպես էիր տառապում և ուզում ինձ մոտ լինել: Ես քո կողքին չէի: Ես սխալվել եմ։ Ես սխալ եմ գործել:
Կարող եմ ասել, որ ամեն օր սխալներ եմ թույլ տալիս՝ խաղադաշտում և դրանից դուրս։ Միայն ես եմ պատասխանատվություն կրում անձնական կյանքում, ընտանիքի ու ընկերների հետ շփումներում գործած սխալների համար։
Այս ամենը հուզեց իմ կյանքի ամենայուրահատուկ մարդկանցից մեկին: Կին, որի մասին երազում էի, իմ երեխայի մայրը։Դա ազդեց նրա ընտանիքի վրա, որն այժմ իմ ընտանիքն է, այնպիսի յուրահատուկ պահին, ինչպիսին մայրությունն է»,- գրել է խաղացողը։
Նեյմարը նշել է, որ ինքն արդեն ներողություն է խնդրել իր սխալների համար, սակայն անհրաժեշտություն է զգում դա հրապարակավ անել։
«Եթե անձնական գործը հրապարակային է դարձել, ապա ներողությունը պետք է լինի հրապարակային: Ես չեմ պատկերացնում ինձ առանց քեզ: Չգիտեմ, թե արդյոք մենք կարող ենք հաջողության հասնել, բայց ես վստահ եմ, որ ցանկանում եմ փորձել»,- ավելացրել է Նեյմարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը երկրորդ անգամ հայր կդառնա։ 2011 թվականին նա որդի է ունեցել մեկ այլ կնոջ հետ հարաբերությունների արդյունքում։