Դիանա Գուրցկայան ամուսնու մահից հետ գտնվում է «սարսափելի վիճակում»
Երգչուհի Ալյոնա Կրավեցը mk.ru-ի հետ զրույցում ասել է, որ կույր կատարող Դիանա Գուրցկայան ամուսնու՝ Պյոտր Կուչերենկոյի մահից հետո «սարսափելի վիճակում է»։
«Դիանոչկայի վիճակը սարսափելի է։ Իհարկե, լավ բան չկա։ Նրա համար շատ ծանր է: Մենք շատ ընդհանուր ընկերներ ունենք։ Իրոք, ոչ ոքի զանգին չի պատասխանում Դիանոչկան: Անկեղծ ասած, վերջերս մեր ընկերները սկսել են նրան ավելի քիչ զանգահարել, քանի որ հասկանում են, որ ավելի լավ է նրան չանհանգստացնել նման ժամանակահատվածում»,- նշել է Կրավեցը։
Կատարողը համոզված է, որ Գուրցկայան դեպրեսիա չի ունենում, ինչպես ենթադրում են որոշ հոգեբաններ։ Կրավեցը կարծում է, որ երգչուհին ստիպված կլինի դիմանալ հոգեկան ծանր ցավերին, որոնք չեն անհետանա նույնիսկ մի քանի ամսից։ Նրա խոսքով՝ Գուրցկայան Կուչերենկոյի մահից հետո չեղարկել է 45-ամյակի շքեղ տոնակատարությունը։ Կրավեցը պարզաբանել է, որ այժմ աստղին աջակցում են հիմնականում եղբայրը՝ Ռոբերտը և որդին՝ Կոնստանտինը։