Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ
Իրանական Բուշեր գավառում գրանցված 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհ է դարձել 7 մարդ: Այս մասին հայտնել է Իրանի Ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Հասան Քադամը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշերի ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա:Երկրաշարժը մեծ ավերածությունների պատճառ է դարձել, կան 30-ից ավել տուժածներ: