Մարդիկ նամակ են ստանում, դարձել են պետական հաքերների հարձակման զոհ․ մեդիափորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է՝ այսօր Apple-ի կողմից մի շարք մարդիկ կրկին ստացել են նամակ առ այն, որ հանդիսացել են պետական հաքերների հարձակման զոհ։
«Թարգմանելով հասկանալի լեզվով՝ նշանակում է, որ տվյալ մարդը կամ վարակվել է կամ իրեն փորձել են վարակել Pegasus լրտեսական ծրագրով։
Ինչ է դա և ինչպես դրանից հեռու մնալ՝ կարճ հիշացնեմ տեսանյութով»,-նշել է նա։