Հայկական բրոքերն առաջին եռամսյակում ռուսների շնորհիվ գրեթե 1 միլիարդ ռուբլի է վաստակել. Forbes
Հայկական բրոքեր Armbrok-ն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 4,5 մլրդ դրամ (890,3 մլն ռուբլի) մաքուր շահույթ, բխում է նրա հաշվետվությունից։ Նրա զուտ միջնորդավճարները կազմել են 2,9 մլրդ դրամ (575 մլն ռուբլի)՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 33 մլն դրամի (5,5 մլն ռուբլի) դիմաց։ Ներդրումային ընկերությունից հայտնում են, որ բիզնեսի զարգացման խթանը տվել է օտարերկրացիների տեղափոխումը Հայաստան, «հատկապես Ռուսաստանից»։ Այդ մասին գրում է Forbes-ը։
Ինչպես նշում է Frank Media-ն, անցած տարի բրոքերի աշխատանքը շատ համեստ է եղել, օրինակ՝ 2022 թվականի առաջին եռամսյակում բրոքերը ստացել է 20 մլն դրամի զուտ վնաս (3,3 մլն ռուբլի): Ներդրումային ընկերության գործունեությունը զգալիորեն բարելավվել է ամառվանից՝ անցյալ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին բրոքերի շահույթը սկսել է կտրուկ աճել և կազմել 1,3 մլրդ դրամ (168,1 մլն ռուբլի), ինչը գրեթե 17 անգամ ավելի է, քան երկրորդ եռամսյակում։
Ներդրումային ընկերությունից հայտնում են, որ բիզնեսի զարգացման խթան է տվել օտարերկրացիների տեղափոխումը Հայաստան, «հատկապես Ռուսաստանից»։ Բրոքերը խոստովանում է, որ «փորձառու ոչ ռեզիդենտ թրեյդերների» գիտելիքների, փորձի և կապերի շնորհիվ ձեռք է բերել «մուտք դեպի նոր շուկաներ և առևտրային գործունեության նոր տեսակներ»։
Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցումները 2023 թվականի առաջին եռամսյակում գերազանցել են 1,2 միլիարդ դոլարը, ինչը հինգ անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 239 միլիոն դոլար, մայիսին հայտնել է Frank Media-ն՝ հղում կատարելով ՀՀ ԿԲ տվյալներին։