Մասկն ու Ցուկերբերգը պայմանավորել են միմյանց հետ մենամարտ անցկացնել
Աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական միլիարդատերերից երկուսը՝ Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են դիմակայել միմյանց ավանդական խառը մարտարվեստի վանդակում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մասկը Twitter-ում գրել է, որ «պատրաստ է վանդակում մենամարտի» Ցուկերբերգի հետ։
Դրան ի պատասխան՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերության՝ Meta-ի ղեկավար Ցուկերբերգը հրապարակել է Մասկի Twitter-ի սքրինշոթը՝ մեկնաբանելով. «Ինձ տեղյակ պահեք, թե որտեղ ենք հանդիպելու»:
Meta-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ «պատմությունը մեկնաբանությունների կարիք չունի»:
Մասկը պատասխանել է Ցուկերբերգի հարցին. «Ութանկյուն՝ Վեգասում»։
Ութանկյունը հատուկ պարսպապատ արենայի անվանումն է, որտեղ մենամարտեր են կազմակերպվում Ultimate Fighting Championship («Բացարձակ մարտական առաջնություն») կազմակերպության կողմից: Այն գտնվում է Լաս Վեգասում, Նևադա:
Իլոն Մասկը, ով այս ամսվա վերջին դառնում է 52 տարեկան, Twitter-ի իր էջում գրել է. «Ես հիանալի քայլ ունեմ պահուստում, որը ես անվանում եմ «ծովացուլ». ես պարզապես պառկում եմ իմ հակառակորդի գլխին և ոչինչ չեմ անում»:
Նա նաև Twitter-ում գրել է. «Ես գրեթե երբեք չեմ մարզվում, բացի երեխաներիս երբեմն վերցնելուց և օդ նետելուց»:
39-ամյա Ցուկերբերգը երկար ժամանակ խառը մենամարտերի վարպետ է և նույնիսկ հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարերում։