Վեյնալդումը խոսել է իր ապագայի մասին
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը խոսել է իր ապագայի մասին։
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա հոլանդացին վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»:
«Եթե ՊՍԺ-ն ինձ խնդրի մնալ, ես կմնամ։ Նախորդ տարին նրանք ուզում էին, որ ես հեռանամ, ուստի ես գնացի… Ես չկորցրի վստահությունը, բայց կորցրեցի ուրախությունը։ Կարևոր է, որ մարդիկ նորից հավատան ինձ»,- Վեյնալդումի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
2022/23 մրցաշրջանում Վեյնալդումը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։