Միշոն և Սոնան նշել են ամուսնության 8-ամյակը
Ռեփեր Միշոյի կինը՝ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյան, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ իրենց ամուսնությունից, որը կայացել է դեռևս 2015 թվականին։
«Սթորի» բաժնում Սոնան վերհիշել է ամուսնությունից դրվագներ, որոնց կից գրել է․ «8 տարի ամուսնացած եմ կյանքիս սիրո հետ»։
Նշենք, որ զույգը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: