Մի շարք մարդիկ ստացել են նամակ առ այն, որ հանդիսացել են պետական հաքերների հարձակման զոհ․ Սամվել Մարտիրոսյան
Apple-ի կողմից մի շարք մարդիկ կրկին ստացել են նամակ առ այն, որ հանդիսացել են պետական հաքերների հարձակման զոհ։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Թարգմանելով հասկանալի լեզվով՝ նշանակում է, որ տվյալ մարդը կամ վարակվել է կամ իրեն փորձել են վարակել Pegasus լրտեսական ծրագրով։ Ինչ է դա և ինչպես դրանից հեռու մնալ՝ կարճ հիշացնեմ տեսանյութով»,-նշել է նա։