Արցախում կմեկնարկի օգնության բաշխման հերթական փուլը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։
Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 դպրոցներում բացված կետերից։
Բաշխման ընթացակարգը կիրականացվի հետևյալ կերպ․
N5 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Բաղրամյան 2ա հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց
N6 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Ա․ Առաքելյան 4/4 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց
N8 դպրոցից՝ կենսաթոշակն՝ Արցախփոստի՝ Հակոբ Հակոբյան 30, Ազատամարտիկների 13/50 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց
N9 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Գ․ Լուսավորիչ 5 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց
N11 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Իսակովի 15, Ալեք Մանուկյան 4ա/4 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց։
Նշված խմբերին պատկանող՝ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող տեղահանված անձանց օգնությունը կտրամադրվի համար 6 դպրոցից։
Աջակցությունները կտրամադրվեն ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։ Ընդմիջման ժամը՝ 13։00-14։00-ն է։