Ո՞ւմ է հակացուցված ձմերուկ ուտելը. մանրամասներ
Ձմերուկը հիանալի միջոց է օրգանիզմը մաքրելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար, սակայն, ինչպես հայտնի է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
Բժիշկները նշել են, որ ձմերուկ ուտելը կարող է ոչ միայն օգուտ բերել, այլև վնասել:
Ինչպես նշվում է, որոշ մարդկանց համար վտանգավոր է ուտել այս քաղցրահամ պտուղը: Բժիշկները հայտնում են, որ ձմերուկ ուտելուց ավելի լավ է ձեռնպահ մնան միզաքարային հիվանդություն, մեզի արտահոսքի հետ կապված խնդիրներ, շագանակագեղձի ադենոմա, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, կոլիտներ ունեցող անձինք: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս ձմերուկ քիչ ուտել նրանց, ովքեր վերջերս վիրահատվել են կամ սրտի հիվանդություն ունեն:
Բժշկի խոսքով՝ բոստանային այդ կուլտուրան մեծ վնաս չի հասցնի առողջ երիկամներով մարդուն, սակայն նրանք, ովքեր երիկամային խնդիրներ ունեն, պետք է սահմանափակեն ձմերուկի օգտագործումը։
Ձմերուկը հատկապես վտանգավոր է, եթե աճեցված է արհեստական պայմաններում։ Բանն այն է, որ ձմերուկի արագ հասունացման համար «նրան» «կերակրում են» ազոտային պարարտանյութերով, որոնք ինքնին առանձնապես թունավոր չեն, բայց հայտնվելով աղեստամոքսային համակարգում՝ փոխակերպվում են վնասակար միացությունների։ Հենց դրանք էլ ուռուցքային հիվանդություններ են առաջացնում։
Այդպիսով, բոլորի համար այդքան սիրելի պտուղը կարող է խիստ վտանգավոր լինել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմերուկը ուտել միայն դրա բնականոն հասունացման սեզոնին, իսկ ընտրությանը մեծ պատասխանատվությամբ վերաբերվել, փոխանցում է Mediahub-ը։