Գողության համար Սոչիի ոստիկանության կողմից 20 տարի հետախուզվողը հայտնաբերվել է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 21-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 35-ամյա Հրանտ Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2003 թ. ապրիլի 3-ից Ռուսաստանի Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: