Նեյմարը ներողություն է խնդրել փոքրիկի սպասող ընկերուհուց
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն է խնդրել իր ընկերուհի Բրունա Բյանկարդիից դավաճանությունների համար։ Բրունա ներկայումս սպասում է փոքրիկի:
«Անում եմ ամեն ինչ՝ հանուր մեր ընտանիքի։ Արդարանում եմ արդարացում չունեցող երևույթի համար։ Դու ինձ պետք ես մեր համատեղ կյանքում։ Ես տեսնում էի, թե ինչքան ես տառապել՝ ցանկանալով լինել իմ կողքին, իսկ ես չկայի։ Ես սխալվել եմ, ճիշտ չեմ վարվել։ Միայն ես եմ պատասխանատու սխալներիս համար։
Այդ ամենը թափվել է իմ կյանքում ամենաառանձնահատուկ մարդկանցից մեկի՝ իմ երազանքների կնոջ, իմ երեխայի մոր վրա։ Արդեն ներողություն եմ խնդրել նրանից անձամբ, բայց զգում եմ հրապարակային հաստատելու անհրաժեշտություն։
Եթե անձնական գործը դարձել է հանրային, ներողությունն էլ պետք է լինի հանրային։ Չեմ կարող ինձ պատկերացնել առանց քեզ։ Չգիտեմ՝ կստացվի մեր համատեղ կյանքը, թե ոչ, բայց ես ցանկանում եմ փորձել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրել է Նեյմարը։
Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել, որ Բրունա Բյանկարդին սպասում է առաջնեկին։
Նեյմարն ու բրազիլացի մոդելը ծանոթացել են 2020 թվականին։ Նեյմարը նախորդ ընկերուհուց ունի 12 տարեկան որդի։