Կրասնոդարը դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ
«Կրասնոդարը» դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է РБ Спорт-ը։
Ըստ աղբյուրի՝ Սպերցյանի և ակումբի միջև պայմանավորվածություն կա, որ շահավետ առաջարկի դեպքում կիսապաշտպանը կկարողանա հեռանալ ռուսական ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական թիմերը, այդ թվում՝ Ա Սերիայի ակումբները։
«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Աղբյուր ArmSport.am