Կուբայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Եվրոպայի երկրներ իր շրջագայության ընթացքում պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Կուբայի նախագահի Twitter-յան էջում։
«Նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը ժամանել է Ֆրանսիա, որտեղ հունիսի 22-ին և 23-ին կմասնակցի Նոր համաշխարհային ֆինանսական դաշնագրի հարցին նվիրված գագաթնաժողովին», - ասված է հաղորդագրության մեջ։
Կարիբյան պետության ղեկավարը միջոցառմանը կմասնակցի որպես «77-ի խումբ + Չինաստան» միավորման նախագահ:
Ավելի վաղ Դիաս Կանելն իր եվրոպական շրջագայության ընթացքում այցելել է Իտալիա, Վատիկան և Սերբիա՝ հանդիպելով երկրների ղեկավարների, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: