Ներսես Ավետիսյանի և կնոջ հանգիստը Մալդիվներում
Դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանը սոցցանցի իր էջերում հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Մալդիվներից, որտեղ իր հանգիստն է անցկացնում։
Նա ծով է մեկնել կնոջ՝ Լիլիթի հետ, ով օրերս նշել է իր տարեդարձը։
«Ծնունդդ շնորհավոր, սերս։ Շնորհակալ եմ։ Ու հա երբ սիրում ես ամեն ինչ ստացվում ա: Իրար հետ աշխարհը բացահայտելուց ավելի կայֆ բան չկա»,- գրել է Ներսեսը։
Նշենք, որ Լիլիթ Ղազարյանն ու Ներսես Ավետիսյան ամուսնացել են 2020 թվականի օգոստոսին: Լիլիթը լուսանկարիչ է: