Ադրբեջանը և Թուրքիան համատեղ վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ալպան-2023» համատեղ զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները։
Ադրբեջանում անցկացված վարժանքների սցենարի համաձայն՝ ավիացիոն միջոցները, թռչելով բազային օդանավակայաններից, կատարել են մեծ և կարճ հեռավորությունների վրա հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կեղծ հակառակորդի համակենտրոնացման օբյեկտների տապալման խնդիրներ:
Նշվում է, որ վարժանքների հիմնական նպատակն է «անձնակազմի տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև ստորաբաժանումների փոխգործակցության ապահովումը և նրանց մարտունակության բարձրացումը»: