Աղբյուր․ Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը տեղափոխվել է Բարսելոնա
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա գերմանացին երկու տարվա պայմանագիր է կնքել ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport.am-ը։