Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով և այլ խողովակներով աշխատում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաարգելափակման ուղղությամբ:
«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այն արդիական է։
Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում տեղում էսկալացիայի։
Իսկ Բաքվին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական նպատակներով Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաարգելափակելու ուղղությամբ, և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: