Սյունիքի մարզպետը Նատալի Լուազոյի, ԵՄ դեսպան Վիկտորինի հետ քննարկել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 21-ին Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը։