«Դեռ շատ բան կարող էիր անել մեզ համար, մեր երկրի համար»․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ։
«Վիգեն Սուրենիչ ջան, մենք մեկ տասնամյակից ավել ծանոթ էինք, քեզանից շատ բան եմ սովորել և շատ գնահատում եմ էն փորձը, որ փոխանցել ես ինձ, ավագ ընկեր: Ափսոս, հազար ափսոս, դեռ շատ բան կարող էիր անել մեզ համար, մեր երկրի համար»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: