Ռիհաննան ներկայացել է 700 հազար դոլար արժողությամբ զարդով
Երգչուհի Ռիհաննան Փարիզում Louis Vuitton բրենդի ցուցադրությանը մասնակցել է 700 հազար դոլար արժողությամբ զարդով։ Համապատասխան նկարները հրապարակել է DailyMail-ը։
Հրատարակության տվյալներով՝ 35-ամյա հայտնին ներկայացել է իր ընտրյալի՝ հիփ-հոփ արտիստ Ռակիմ Մայերսի հետ, որը հայտնի է A$AP Rocky բեմական անվամբ։ Ռիհաննան կրել է վանդակավոր ջինսե կոստյում՝ բաղկացած տաբատից, տոպից և բաճկոնից, որը կապել է գոտկատեղից։ Որպես աքսեսուար աստղը ընտրել է Jacob & Co ապրանքանիշի 700 հազար դոլար արժողությամբ վզնոցը։