Կյանքից հեռացել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
72 տարեկանում մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Այս մասին Factor TV-ին հայտնեցին ՔՊ պատգամավորները։ Factor TV-ն ցավակցում է Վիգեն Խաչատրյանի հարազատներին կորստի կապակցությամբ։
Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջևանում:
1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:
1974-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար:
1976-1984թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար:
1984-1986թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար:
1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ:
1988-1990թթ.՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի 1-ին քարտուղար:
1996-1997թթ. եղել է Երեւանի փոխքաղաքապետ:
1997թ. ապրիլ-նոյեմբեր՝ ՀՀ Լոռու մարզպետ:
2007-2008թթ.՝ «Միկա Քորփորեշն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:
2008-2010թթ.՝ «Միկա» ՖԱ հասարակական կազմակերպության նախագահ:
2010-2017թթ.՝ «Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ տնօրեն:
1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
ԳԽ մանդատային եւ էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:
1994-1995թթ.` Սահմանադրական հանձնաժողովի անդամ: «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ:
1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:
1995թ. հուլիս-1997թ. նոյեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1997թ. նոյեմբեր-1998թ. փետրվար՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1998թ. փետրվար-1999թ. մայիս՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: