Հայաստանում Yandex Go հավելվածում հատուկ հնարավորությունների էկրան է հայտնվել
Հունիսի 21-ից Հայաստանի բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է Yandex Go ծառայությունը, փորձնական ռեժիմով հասանելի են դարձել սահմանափակ կարողություններով անձանց համար նախատեսված տարբերակները՝
«Օգնեք գտնել մեքենան»,
«Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»,
«Չեմ խոսում, բայց լսում եմ»,
«Անվասայլակով եմ լինելու»:
Հատուկ տարբերակները ներկայացված են հավելվածում՝ առանձին էկրանին: Դրանք կարելի է ընտրել ցանկացած սակագնով երթևեկելու դեպքում, և այն չի բարձրացնի արժեքը։
Պատվերն ընդունած վարորդին հավելվածը կհուշի, թե ինչ պետք է անել հատուկ հնարավորություններով ուղևորության ժամանակ, օրինակ՝
«Օգնեք գտնել մեքենան»․ վարորդի ուղևորությունների պատուհանում կհայտնվի մեկնաբանություն այն մասին, որ օգտատիրոջը պետք է օգնել գտնել մեքենան, ապա մոտենալ ու նստել։
«Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»․ եթե ուղևորը ձայնով հաղորդակցվելու հնարավորություն չունի, ապա վարորդին կխնդրեն բոլոր ճշտումները կատարել նամակագրությամբ։
«Չեմ խոսում, բայց լսում եմ»․ պատվերին կից վարորդը կստանա մեկնաբանություն, որ ուղևորն իր հարցը կլսի, բայց կարձագանքի ժեստերով կամ տեքստով:
«Անվասայլակով եմ լինելու»․ եթե ընտրվում է այս տարբերակը, ապա վարորդն ստանում է հետևյալ մեկնաբանությունը՝ «ես կլինեմ անվասայլակով, պետք է օգնություն մեքենա նստելու համար և դատարկ բեռնախցիկ»։
Եթե վարորդը գիտակցում է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող կատարել հատուկ տարբերակներով պատվերը, կարող է հրաժարվել դրանից: Վարորդներին և գործընկերներին աջակցելու համար ծառայությունը մշակել է կիրառելի առաջարկներ հայերեն և ռուսերեն լեզուներով:
Տարբերակների փորձարկման ընթացքում Հայաստանի բարեգործական հիմնադրամների մասնագետները ծառայության խնդրանքով կհամալրեն ուսուցողական նյութերը։ Մասնագետների փորձը կօգնի ավելի հարմար դարձնել առաջարկությունները վարորդների համար, որպեսզի պատվերների և ուղևորությունների ընթացքում թյուրիմացությունների ռիսկը նվազի։
Yandex Go-ն շնորհակալ է այն մասնագետներին և կազմակերպություններին, որոնք օգնում են մեզ գրագետ լուծումներ գտնել բոլոր ուղևորների համար՝ մասնավորապես «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին, «VIVA» բարեգործական հիմնադրամին, «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամին։